Press release

Armenia!

Armenia

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

English

Մեծ ցուցահանդես The Met-ում. Ուշադրության կենտրոնում՝ Միջնադարյան Հայաստանը

Ցուցահանդեսի օրերը՝  2018թ. սեպտեմբերի 22–2019թ. հունվարի 13
Ցուցահանդեսի անցկացման վայրը՝  The Met Fifth Avenue, Առաջին հարկ, Ցուցասրահ 199

Իր դռները բացելով սեպտեմբերի 22-ին The Metropolitan Museum of Art-ում, Armenia! ցուցահանդեսն ուսումնասիրում է հայերի արվեստն ու մշակույթը՝ սկսած չորրորդ դարի սկզբներին քրիստոնեական հավատքի ընդունումից մինչև 17-րդ դարում իրենց առաջատար դիրքերը միջազգային առևտրային երթուղիներում: Ցուցահանդեսն ընդգծում է, թե ինչպես են հայերը մշակել առանձնահատուկ ազգային ինքնություն իրենց հայրենիքում՝ Արարատ լեռան ստորոտում (լայնորեն ընդունված՝ որպես Նոյան Տապանի վերջին հանգրվանը), և թե ինչպես են նրանք պահպանել և վերափոխել իրենց ավանդույթները, մինչ այդ ազգի ներկայացուցիչները տարածվել են աշխարհով մեկ:

Ավելի քան 140 փարթամ ոսկեզօծ մասունքի տուփերը, պերճօրէն  նկարազարդված ձեռագիր մատյանները, հազվագյուտ գործվածքները, թանկարժեք նյութերից պատրաստված եկեղեցական կահույքը, խաչքարերը, եկեղեցիների մոդելները և տպագիր գրքերը ցուցադրում են հայերի առանձնահատուկ պատկերացումը իրենց հայրենիքում և հայաշատ այլ վայրերում՝ Միջերկրական ծովի ափի Կիլիկիայի թագավորությունից մինչև Սեֆյան Պարսկաստանի Նոր Ջուղան: Ընտրյալ համեմատական աշխատանքները ցույց են տալիս Հայերի փոխգործակցությունը այլ մշակույթների հետ։

Ցուցահանդեսի գրեթե բոլոր աշխատանքները տրամադրվել են հայկական մշակույթի խոշոր պահոցների կողմից: Նրանցից շատերը առաջին անգամ են ցուցադրվում Միացյալ Նահանգներում, իսկ շատերը դարեր շարունակ չեն տեղափոխվել այլ վայրեր:

Ցուցահանդեսը հնարավոր է դարձել The Hagop Kevorkian Fund-ի շնորհիվ։  

Լրացուցիչ աջակցությունը տրամադրվել է հետևյալ հաստատությունների կողմից.  Carnegie Corporation of New York, The Michel David-Weill Fund, The Armenian General Benevolent Union, The Giorgi Family Foundation, The Hirair and Anna Hovnanian Foundation, the Karagheusian Foundation, The Nazar and Artemis Nazarian Family, The Ruddock Foundation for the Arts, The Strauch Kulhanjian Family և The Paros Foundation, Aso O. Tavitian, և The National Endowment for the Arts։ 

Armenia! -ի կիզակետում է արտադրության հայկական խոշոր կենտրոնները՝ իրենց հայրենիքի արևմուտքից մինչև արևելք: Այն ներառում է հայերի պատկերներ՝ ինքնապատկերներից մինչև տղամարդ և կին ղեկավարների, դոնորների, աստվածաբանների և պատմաբանների պատկերներ: Հատուկ ուշադրություն է հատկացվում այնպիսի խոշոր արվեստագետների աշխատանքներին, ինչպիսիք են Թորոս Ռոսլինը, Սարգիս Պիծակը, Թորոս Տարոնացին և Հակոբ Ջուղայեցին, որոնք ստեղծագործել են հայրենիքում, Կիլիկիայի Թագավորությունում և Նոր Ջուղայում:

Ցուցադրվող աշխատանքների կեսից ավելին փոխառության կարգով տրամադրվել են Հայաստանի Հանրապետության կողմից՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Պատկառելի եկեղեցական աշխատանքները տրամադրվել են հայ եկեղեցու հոգևոր կենտրոնի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ հնագույն ձեռագիր մատյանների թանգարան ինստիտուտը, փոխառության կարգով տրամադրել է բացառիկ ձեռագիր մատյաններ, իսկ Հայաստանի Պատմության  Թանգարանը` եկեղեցիների մոնումենտալ քանդակներ: Լիբանանում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը և Վենետիկի հայկական Մխիթարյան միաբանությունը այլ խոշոր հայ հոգևոր կենտրոններն են, որոնք բացառիկ աշխատանքներ են տրամադրել։ Հետևյալ հայկական հավաքածուները տրամադրել են ընտրյալ 

աշխատանքներ՝ Calouste Gulbenkian  Թանգարան Պորտուգալիայում և Ամերիկայում, Հայ Առաքելական եկեղեցու թեմ (Արևելյան) (New York), Armenian Museum of America (Boston) և Alex and Marie Manoogian (Ալեկ և Մարի Մանուկյան) թանգարան (Southfield, Michigan)։ Աշխատանքներ են տրամադրվել նաև The Met-ի և այլ Ամերիկյան և Եվրոպական կառույցների կողմից։

Հայ-կանադական ճանաչված լուսանկարիչ Hrair Hawk Khatcherian-ի (Հայկ Հոկ Խաչերյան) և նրա օգնական Lilit Khachatryan-ի (Լիլիթ Խաչատրյան) Հայկական ճարտարապետության և բնության լուսանկարները յուրահատուկ ֆոն կծառայեն ցուցահանդեսային աշխատանքների, կատալոգի և ինտերնետային կայքի համար։

Գովեստի խոսքեր

Ցուցահանդեսը կազմակերպվել է the Mary and Michael Jaharis-ի Բյուզանդական արվեստի կուրատոր Helen C. Evans-ի կողմից՝ աջակցությամբ Michel David-Weill-ի Medieval Art and The Cloisters բաժնի գլխավոր կուրատոր C. Griffith Mann-ի և օգնությամբ օգնական գիտաշխատող Constance Alchermes-ի։

Ցուցահանդեսի դիզայնի հեղինակն է Ցուցահանդեսի դիզայնի մենեջեր Michael Langley-ն, գրաֆկայինը՝ Գրաֆիկայի դիզայներներ Chelsea Amato-ն և Morton Lebigre-ը, իսկ լուսավորությանը՝ Լուսավորության դիզայնի մենեջերներ Clint Ross Coller-ը և Richard Lichte-ը։

Կատալոգ և ծրագրեր

Armenia!  ցուցահանդեսի հետ մեկտեղ թողարկվում է ճոխ նկարազարդված կատալոգը, որը հետաքրքրություն կներկայացնի ինչպես լայն հասարակության, այնպես էլ մասնագետների համար։ Հրատարակված The Metropolitan Museum of Art-ի և տարածված Yale University Press-ի կողմից, գիրքը կարելի է ձեռք բերել The Met-ի խանութում ($65, չոր կազմը)։ 

Կատալոգի ստեղծմանը նպաստել են The Andrew W. Mellon Foundation-ը, The Tianaderrah Foundation-ը, the Michel David-Weill Fund-ը, the Dolores Zohrab Liebmann Fund-ը, the Ruben Vardanyan and Veronika Zonabend Family Foundation-ը, Joanne A. Peterson-ը, The Armenian Center at Columbia

University-ն, Elizabeth and Jean-Marie Eveillard-ը և Souren G. and Carol R. K. Ouzounian-ը ։

Թանգարանի Աուդիո ուղեցույցի մասն հանդիսացող աուդիո շրջայցը կարելի է վարձել ($7, $6՝ անդամների համար, $5՝ 12 տարեկանից ցածր երեխաների համար)։

Աուդիո ուղեցույցի հովանավորն է Bloomberg Philanthropies-ը։

Ցուցահանդեսին լրացնելու համար կազմակերպվել են կրթական ծրագրեր։

Ցուցահանդեսի կուրատոր Helen C. Evans-ը կներկայացնի հայկական արվեստի և մշակույթի դեպի արևմուտք տարածման հետագիծը՝ սկսած չորրորդ դարից մինչև 17-րդ դարը MetSpeaks դասախոսության ընթացքում (18 հոկտեմբերի, 18:30)։ Տոմսերի արժեքը սկսվում է $30-ից։

Ցուցահանդեսի ժամանակ կհնչե հայկական ժողովրդական և հոգևոր երաժշտությունը Gevorg Dabaghyan-ի (Գևորգ Դաբաղյան) կատարմամբ դուդուկի (duduk) վրա՝ երկփեղկանի փողային գործիք (26 հոկտեմբերի, 17:30 և 18:30)։ Անվճար է թանգարանի անցատոմսով։

Վիզուալ նկարիչ Kevork Mourad-ի (Գևորգ Մուրադ) կողմից մտահղացված The MetLiveArts-ի The Sound of Stone (Քարի ձայնը) մուլտիմեդիա ցուցադրությունը կներկայացնի Mourad-ի կողմից կենդանի կատարվող նկարչություններն ու դաշնակահարVache Sharafyan-ի (Վաչե Շարաֆյան) ստեղծագործությունների կատարումը (2 նոյեմբերի, 19:00)։ Տոմսերի արժեքը սկսվում է $50-ից։

Axion Estin Foundation Chanters միջազգային անսամբլը կնշի հայկական Սուրբ Ծնունդը տարբեր վայրերում կատարվող հայկական և արևելյան ուղղափառ երգերով և տաղերով (4 հունվարի, 14:00, 16:00 և 18:00)։ Անվճար է թանգարանի անցատոմսով։

17-րդ դարի հայ աշուղ Սայաթ Նովայի (Sayat Nova) կենսագրությանը նվիրված 1969թ. նկարահանված Նռան գույնը (The Color of Pomegranates) կինոնկարի ցուցադրությունը կզուգորդվի կոմպոզիտոր Mary Kouyoumdjian-ի (Մարի Կոյումջյան) նոր կենդանի կատարմամբ, որին

կհաջորդի պանելային քննարկում (11 հունվարի)։ Ժամանակի և տոմսերի գների համար այցելեք The Met-ի կայքը։

Այլ առաջարկները ներառում են՝ Art Explore (Արվեստի ուսումնասիրություն) 11-14 տարեկան երեխաների համար (4 նոյեմբերի, 13:00–15:00), ինչպես նաև մի շարք ցուցահանդեսային շրջայցեր հանրության համար։ Art Explore-ն անվճար է. ամրագրումները խրախուսվում են։ Ցուցասրահի զրույցներն անվճար են՝ թանգարանի անցատոմսի առկայությամբ. տարածքը սահմանափակ է։ Ցուցասրահի զրույցների կպչուն պիտակները կարելի է ձեռք բերել ընդունման, տեղեկատվական և անդամության բոլոր կայաններում։  

Այս ծրագրերը հնարավոր է դարձել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (Armenian General Benevolent Union) շնորհիվ։

Միջազգային սիմպոզիումը կքննարկի Հայերի դերը Միջին դարերում միջազգային առևտրի խթանման գործում, ինչպես նաև վերջինի ազդեցությունը իրենց սեփական գեղարվեստական ավանդույթների վրա (3 նոյեմբերի, 10:30–17:00)։

Սիմպոզիումը հնարավոր է դարձել Armenian Center at Columbia University-ի շնորհիվ։

Ցուցահանդեսը կներկայացվի The Met-ի կայքում, ինչպես նաև Facebook-ում, Instagram-ում և Twitter-ում՝ #MetArmenia-ի միջոցով։ Now at The Met (Այժմ՝ The Met-ում) բլոգը կներառի ակնարկներ Հայաստանում ցուցահանդեսի համար իրականացված գիտական աշխատանքների մասին, որպես ցուցհանդեսային թիմի անդամ արվեստի երիտասարդ պատմաբանի փորձառության մասին, ցուցահանդեսի համար քարտեզի պատրաստման աշխատանքի մասին, ինչպես նաև Իտալիայում Հայկական քարտեզի մասին։

Սբ. Վարդան հայկական տաճարում (St. Vartan Armenian Cathedral) հանրության համար կանցկացվի ցուցահանդեսի աշխատանքների համար որպես ներշնչանք հանդիսացած կրոնական համոզմունքները և ավանդույթները ներկայացնող հատուկ Vespers-ի պատարագ (27 նոյեմբերի, 19:30)։ Որպես New York City-ի նշանավոր եկեղեցական կառույցներից մեկը, տաճարը կառուցվել է Հայաստանում գտնվող յոթերորդ դարում կառուցված Սբ. Հռիփսիմե եկեղեցուն նմանակմամբ։ 

# # #

20 սեպտեմբերի 2018թ.

Image: Altar Frontal (detail). New Julfa, 1741. Gold, silver, and silk threads on silk. Mother See of Holy Etchmiadzin, Armenia. Photo: Hrair Hawk Khatcherian and Lilit Khachatryan

 

Press resources